ՄԱԿ-Ի ԳԼԽԱՒՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ. «ՀԶԲՈԼԼԱՀԻՆ» ԶԷՆՔԻ<br /> ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ՍԻՐԻԱՆ ԵՎ ԻՐԱՆԸ<br />


ՄԱԿ-Ի ԳԼԽԱՒՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ. «ՀԶԲՈԼԼԱՀԻՆ» ԶԷՆՔԻ
ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ՍԻՐԻԱՆ ԵՎ ԻՐԱՆԸ

  • 10-03-2008 15:59:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Պան Գի Մունը լիբանանեան «Հզբոլլահ» շարժմանը զէնքի մատակարարումների համար պատասխանատու է համարել Սիրիային եւ Իրանին, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: «Նախկինի պես մտահոգութիվւն են հարուցում ստացւող հաղորդումները եւ «Հզբոլլահի» հրապարակային յայտարարութիւնները, որ վկայում են զէնքի մատակարարումների վրայ սահմանուած էմբարգոյի խախտումների մասին, որոնք թիւ 1701 բանաձեւի լուրջ խախտում են: Այդ կապակցութեամբ հիմնական պատասխանատւութիւնը կրում են այդ տարածաշրջանի բոլոր պետութիւնները, մասնաւորապէս Սիրիայի Արաբական Հանրապետութիւնը եւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը»,- ասւում է գլխաւոր քարտուղարի զեկոյցում:
  -   Միջազգային