ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ<br /> ԿԱՆՑԿԱՑՈՒԵՆ ՄԱՐՏԻ 21-ԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
ԿԱՆՑԿԱՑՈՒԵՆ ՄԱՐՏԻ 21-ԻՆ

  • 05-03-2008 18:29:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆուտբոլի գաւաթի 17-րդ խաղարկութեանը կմասնակցեն 14 թիմեր, այդ թւում 8-ը` բարձրագոյն խմբից, 6-ը` առաջին: Մրցաշարը կմեկնարկի մարտի 21-ին: Այն կսկսուի 1/8 եզրափակիչից: Պատասխան հանդիպումները նշանակուած են մարտի 22-ին: Հայաստանի գաւաթի նախորդ խաղարկութեան յաղթող «Բանանցը» եւ եզրափակիչի մասնակից «Արարատը» կներգրաւուեն քառորդ եզրափակիչից: Իսկ եզրափակիչը, աւանդոյթի համաձայն, կանցկացուի մայիսի 9-ին:
  -   Սպորտ