ԻՍՐԱՅԵԼԸ ԱՒԱՐՏԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆԸ ԳԱԶԱՅԻ ՅԱՏՈՒԱԾՈՒՄ<br />


ԻՍՐԱՅԵԼԸ ԱՒԱՐՏԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆԸ ԳԱԶԱՅԻ ՅԱՏՈՒԱԾՈՒՄ

  • 03-03-2008 17:34:00   |   |  Միջազգային
ԳԱԶԱ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելական զորքերը, որ չորեքշաբթի ներխուժել էին Գազայի հատուածի հիւսիսային մասը` Ջաբալիա քաղաքից արեւելք, երկուշաբթի աւարտել են ռազմական գործողութիւնը եւ հեռացել պաղեստինեան տարածքից: Գործողութեան հետեւանքով զոհուել է 118 մարդ, 400-ը վիրաւորուել, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: Գիշերը իսրայելական օդուժը շարունակել է իր գրոհները եւ հարուածները պաղեստինեան անկլաւի ուղղութեամբ` ոչնչացնելով ՀԱՄԱՍ շարժման չորս գրոհայինների: Պաղեստինեան դիմադրութեան գրոհայինները շարունակել են Սդերոտ քաղաքի եւ Իսրայելի հարաւ-արեւմտյան միւս բնակավայրերի հրթիռակոծությունը:
  -   Միջազգային