ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՄԱԿ-Ի ԱԽ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՕՆԸ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՄԱԿ-Ի ԱԽ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՕՆԸ

  • 03-03-2008 17:32:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանն ընդունել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նախագահութիւնը: Սպասւում է, որ արդէն առաջին օրերին, երբ ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը կգլխաւորի Խորհուրդը, այնտեղ կարող է կայանալ Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնող բանաձեւի քվեարկությունը: ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներին փետրուարին չյաջողուեց համաձայնեցնել փաստաթղթի նախագիծը եւ քվեարկություն անցկացնել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Միաւորուած ազգերի կազմակերպութեանն առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչը յայտարարել է, որ այս ամսին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը կքննարկի, այդ թւում, Լիբանանում առկայ իրավիճակը: «Ռուսաստանը կցանկանար եւս մէկ բանավէճ անցկացնել Լիբանանի առնչութեամբ: ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը կխրախուսի տարաբնոյթ գործունէութիւնը տարածաշրջանում կագուկանոնի հաստատման ուղղութեամբ»,- ասել է Չուրկինը: Դրանից բացի, ըստ նրա, «մօտ ապագայում կքննարկուի Պաղեստինի իրադրութիւնը, մասնաւորապէս հումանիտար կացութիւնը Գազայի յատուածում»: «Մենք կարծում ենք, որ այդ իրադրութիւնը պէտք է կարգաւորուի ըստ կարելւոյն արագ»,- ընդգծել է դիւանագէտը:
  -   Միջազգային