ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ԵՎ ԱՄՆ-Ը ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԵԱՆ ԵՆ ԵԿԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ<br /> ԲԱԶԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ<br />


ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ԵՎ ԱՄՆ-Ը ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԵԱՆ ԵՆ ԵԿԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ
ԲԱԶԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

  • 29-02-2008 14:41:00   |   |  Միջազգային
ՍՈՖԻԱ, 29 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բուլղարիան եւ ԱՄՆ-ը վերջնակապես համաձայնեցրել են երկրի տարածքում ամերիկեան ռազմական բազաների տեղակայման հարցերը: Այդ առնչութեամբ ստորագրուել է 11 համաձայնագիր: Բուլղարիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բայերլին, որը ներկայ է եղել համաձայնագրերի ստորագրման արարողութեանը, ճշտել է, որ ամերիկեան առաջին ստորաբաժանումները պէտք է Բուլղարիա ժամանեն արդէն այս տարուայ աշնանը, իսկ մինչ այդ ԱՄՆ-ի տրամադրությանը յատկացուած բազաները կվերակառուցուեն: Մասնաւորապէս Նովո Սելոյի շրջանում բազայի նախապատրաստման համար ԱՄՆ-ի Կոնգրեսը արդէն յատկացրել է 60 մլն դոլար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
  -   Միջազգային