ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՔՐԷԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՒՈՒԹԻՒՆ ԵՆ ՍԱՀՄԱՆԵԼ ՆԱՑԻԶՄԻ<br /> ՔԱՐՕԶՉՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ<br />


ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՔՐԷԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՒՈՒԹԻՒՆ ԵՆ ՍԱՀՄԱՆԵԼ ՆԱՑԻԶՄԻ
ՔԱՐՕԶՉՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

  • 26-02-2008 19:25:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 26 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի խորհրդարանը օրէնք է ընդունել նացիզմի կամ ռասիստական բնոյթի ցանկացած այլ գաղափարախօսութեան քարօզչութեան համար քրէական պատասխանատւութեան մասին: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: Նախնական տեսքով փաստաթուղթը ուղղուած է եղել միայն նացիզմի դէմ հակազդմանը: Սակայն, կաբինետի պնդմամբ, վկայաբերելով Իսրայելի միջազգային պարտաւորութիւնները, տեքստում ներառվել են ունիվերսալ ձեւակերպումներ, որ օրէնքից դուրս են դնում ռասիզմի ցանկացած դրսեւորում: Անցած տարի իսրայելական ոստիկանութիւնը ձերբակալել է նախկին Խորհրդային Միութիւնից սերող ութ երիտասարդների, որոնց կասկածում են նեոնացիստական խմբաւորում ստեղծելու եւ արաբների, արտասահմանցի բանուորների եւ կրօնաւոր հրեաների դէմ տասնեակ յարձակումների մէջ: Գործը լայն արձագանք ստացաւ, հայտնվելով թերթերի առաջնորդողներում եւ անգամ քննարկման առարկայ դառնալով կառավարութեան նիստում:
  -   Միջազգային