ԲԵԼԳԻԱՆ ՃԱՆԱՉԵԼ Է ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ<br />


ԲԵԼԳԻԱՆ ՃԱՆԱՉԵԼ Է ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ

  • 26-02-2008 18:20:00   |   |  Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 26 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բելգիան ճանաչել է Կոսովոյի անկախութիւնը: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, յայտնել է Բելգիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Ըստ նրա, բելգիացիների թագավորը նախօրէին համապատասխան հրամանագիր է ստորագրել, որի տեքստը անցած շաբաթ հաւանութեան էր արժանացել Բելգիայի դաշնապետական կառավարութեան կողմից: Այդուհանդերձ, ինչպէս նշել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչը, Բելգիայի կողմից Կոսովոյի պաշտօնական ճանաչումը կայացած կարելի կլինի համարել միայն այն բանից յետոյ, երբ Պրիշտինայից բելգիական դիւանագիտական գերատեսչութիւնը կստանայ պաշտօնական Բրիւսէլի որոշումը հաստատող նամակ:
  -   Միջազգային