ՄՈՐԵԼԻԱՅՈՒՄ ԱՒԱՐՏՈՒԵՑ ՇԱԽՄԱՏԻ ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԷՍԸ<br />


ՄՈՐԵԼԻԱՅՈՒՄ ԱՒԱՐՏՈՒԵՑ ՇԱԽՄԱՏԻ ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԷՍԸ

  • 25-02-2008 18:43:00   |   |  Սպորտ
ՄՈՐԵԼԻԱ, 25 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեքսիկայի Մորելիա քաղաքում աւարտուեց շախմատի միջազգային սուպերմրցաշարի առաջին կէսը: Լեւոն Արոնեանը 6-րդ փուլում ոչ-ոքի խաղաց Պետեր Լեկոյի (Հունգարիա) հետ, իսկ 7-րդ փուլում պարտուեց Մագնուս Կառլսենին (Նորվեգիա): 7 փուլից յետոյ Լ.Արոնեանը 3,5 միաւորով բաժանում է 4-5-րդ տեղերը: Միանձնեայ առաջատարը 4,5 միաւորով Վիշվանաթան Անանդն է (Հնդկաստան): Այժմ մասնակիցները տեղափոխուել են Իսպանիայի Լինարես, որտեղ փետրուարի 28-ին կմեկնարկի սուպերմրցաշարի 2-րդ կէսը:
  -   Սպորտ