ԴԻՄԻՏՐԻՍ ԽՐԻՍՏՈՖԻԱՍԸ ԸՆՏՐՈՒԵԼ Է ԿԻՊՐՈՍԻ ՆԱԽԱԳԱՀ<br />


ԴԻՄԻՏՐԻՍ ԽՐԻՍՏՈՖԻԱՍԸ ԸՆՏՐՈՒԵԼ Է ԿԻՊՐՈՍԻ ՆԱԽԱԳԱՀ

  • 25-02-2008 15:25:00   |   |  Միջազգային
ՆԻԿՈՍԻԱ, 25 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կիպրոսի Հանրապետութեան նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլում յաղթանակ է տարել Կիպրոսի աշխատաւոր ժողովրդի կոմունիստական առաջադիմական կուսակցութեան թեկնածու Դիմիտրիս Խրիստոֆիասը: Պաշտօնական տուեալների համաձայն, ընտրութիւններում Խրիստոֆիասի օգտին է քուէարկել ընտրողների 53,4 տոկոսը: Պետական գլխաւոր պաշտօնի երկրորդ թեկնածուն, Կիպրոսի Հանրապետութեան արտաքին գործերի նախկին նախարար Իոաննիս Կասուլիդիսը ստացել է քվեարկածների 46,6 տոկոսի աջակցութիւնը: Նա արդէն ընդունել է պարտութիւնը:
  -   Միջազգային