ՆԻԿՈՍԻԱ, 25 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կիպրոսի Հանրապետութեան
նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլում յաղթանակ է տարել
Կիպրոսի աշխատաւոր ժողովրդի կոմունիստական առաջադիմական
կուսակցութեան թեկնածու Դիմիտրիս Խրիստոֆիասը:
Պաշտօնական տուեալների համաձայն, ընտրութիւններում
Խրիստոֆիասի օգտին է քուէարկել ընտրողների 53,4 տոկոսը:
Պետական գլխաւոր պաշտօնի երկրորդ թեկնածուն, Կիպրոսի
Հանրապետութեան արտաքին գործերի նախկին նախարար Իոաննիս
Կասուլիդիսը ստացել է քվեարկածների 46,6 տոկոսի աջակցութիւնը: Նա
արդէն ընդունել է պարտութիւնը: