ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ<br /> ԱՇԽԱՐՀԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ<br />


ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ
ԱՇԽԱՐՀԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ

  • 22-02-2008 19:16:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 24-ից մարտի 2-ը Չինաստանի Գուան Չժու քաղաքում կանցկացուի սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնութիւնը, որին կմասնակցեն 183 երկրների հաւվաքականներ: Հայաստանը կներկայացնեն Մուրադ Ասատրեանը, Գարեգին Չախոեանը եւ Գարեգին Մկրտչեանը, որոնք ընդգրկուած են 3-րդ խմբում: Նրանց մրցակիցներն են Շոտլանդիայի, Ալժիրի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյան Էմիրությունների պատուիրակները:
  -   Սպորտ