ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐԻՒՐ ՍԵՐԲ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ ԳՐՈՀԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆԱԿԵՏԸ<br /> ԿՈՍՈՎՈՅԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ<br />


ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐԻՒՐ ՍԵՐԲ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ ԳՐՈՀԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆԱԿԵՏԸ
ԿՈՍՈՎՈՅԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ

  • 21-02-2008 19:42:00   |   |  Միջազգային
ԲԵԼԳՐԱԴ, 21 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մի քանի հարիւր սերբ ցուցարարներ, որոնք դէմ են անկախութեան հռչակմանը Պրիշտինայի կողմից, այսօր գրոհել են ոստիկանական բլոկպոստը Կոսովոյի հետ Սերբիայի վարչական սահմանին կից Մերդար բնակավայրի մօտ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ըստ տեղի ոստիկանութեան հաղորդման, կարգուկանոնի սպասաւորները պողպատե խափանիչ կառոյցների օգնութեամբ փակել են ցուցարարների ճանապարհը դէպի Կոսովո: Ի պատասխան, բողոքարարները բլոկպոստի վրայ քարեր են նետել: Միջադէպի հետեւանքով զոհերի եւ տուժածների մասին չի հաղորդւում: Դէպքի վայրից ստացւող տեղեկութիւնների համաձայն, ցուցարարներին դիմակայում են մահակներով զինուած ոստիկաններ եւ մի քանի հարիւր չեխ զինծառայողներ Կոսովոյում գտնուող ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորակազմից:
  -   Միջազգային