ՄՈՐԵԼԻԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՒՈՆ<br /> ԱՐՈՆԵԱՆԸ 3 ՄԻԱՒՈՐՈՎ ԸՆԹԱՆՈՒՄ Է 2-ՐԴ ՏԵՂՈՒՄ<br />


ՄՈՐԵԼԻԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՒՈՆ
ԱՐՈՆԵԱՆԸ 3 ՄԻԱՒՈՐՈՎ ԸՆԹԱՆՈՒՄ Է 2-ՐԴ ՏԵՂՈՒՄ

  • 21-02-2008 18:50:00   |   |  Սպորտ
ՄՈՐԵԼԻԱ, 21 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեքսիկայի Մորելիա քաղաքում անցկացուող շախմատի միջազգային սուպերմրցաշարի 5-րդ փուլում Լեւոն Արոնեանը ոչ-ոքի խաղաց Ալեքսեյ Շիրովի (Իսպանիա) հետ եւ 3 միաւորով ընթանում է 2-րդ տեղում: Առաջատարը 3,5 միաւորով Վիշվանաթան Անանդն է (Հնդկաստան): Փետրուարի 21-ին մրցաշարում խաղադադար է յայտարարուած: Իսկ փետրուարի 22-ին 6-րդ փուլում Լ.Արոնեանը կմրցի 2 միաւորով հետնապահների խմբում ընթացող Պետեր Լեկոյի (Հունգարիա) հետ:
  -   Սպորտ