ՄՈՍԿՈՒԱՅՈՒՄ ՅԱՐՁԱԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՈՒԵԼ ՖՈՏՈԹՂԹԱԿՑԻ ԴԷՄ<br />


ՄՈՍԿՈՒԱՅՈՒՄ ՅԱՐՁԱԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՈՒԵԼ ՖՈՏՈԹՂԹԱԿՑԻ ԴԷՄ

  • 14-02-2008 17:40:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայի Հարաւային օկրուգում անյայտ անձինք յարձակուել են «նովայա գազետա»-ի ֆոտոթղթակից Սերգեյ Կուզնեցովի վրայ: Ինչպէս հաղորդում է «Ինտերֆաքսը», յանցագործները դանակով հարուածել են նրա ձեռքին եւ դիմքին եւ խլել ուսապայուսակը, որի մէջ եղել է ֆոտոապարատուրան: Տուժածը փոխադրուել է քաղաքի հիւանդանոցներից մէկը, որտեղից դուրս է գրուել բժշկական օգնութիւն ստանալուց յետոյ: Սկսուել է հետաքննութիւն:
  -   Միջազգային