ԿԱՅԱՑԵԼ Է 20 ՏԱՐՈՒԱՅ ԺԱՄԿԷՏԱՅՆՈՒԹԵԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋԻՆ<br /> ԱՃՈՒՐԴԸ<br />


ԿԱՅԱՑԵԼ Է 20 ՏԱՐՈՒԱՅ ԺԱՄԿԷՏԱՅՆՈՒԹԵԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋԻՆ
ԱՃՈՒՐԴԸ

  • 14-02-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 14-ին կայացել է ՀՀ պետական երկարաժամկէտ արժեկտրօնային AMGB20072283 թողարկման 20 տարի ժամկէտայնութեան ուղենիշային պարտատոմսերի առաջնային տեղաբաշումը, որի աճուրդին մասնակցել են 4 գործակալներ: ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայութիւնից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին, որ աճուրդին ներկայացուած առաջարկութիւնների ընդհանուր ծաւալը կազմել է 3 մլրդ 571 մլն 490 հազ. դրամ (մօտ 11,5 մլն ԱՄՆ դոլար), ներկայացուած ոչ մրցակցային առաջարկութիւնների ծաւալը` 440 մլն դրամ, բաւարարուած առաջարկութիւնների ընդհանուր ծաւալը` 3 մլրդ 571 մլն 490 հազ. դրամ, տեղաբաշխուած պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը` 11%, միջին կշռուած եկամտաբերությունը` 10,9755%: Նշենք, որ ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարութիւնն առաջին անգամն է թողարկում նման ժամկէտայնութեան պարտատոմսեր, որոնց ընդհանուր ծաւալը 80 մլրդ դրամ է: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց նախարարութեան Պետական պարտքի սպասարկման վարչութեան պետ Արշալոյս Մարգարեանը, նշուած ծաւալով պարտատոմսերը տեղաբաշխվելու են 3 տարուայ ընթացքում: 2008թ.-ին տեղաբաշխվելու են 25 մլրդ դրամ ծաւալով պարտատոմսեր: Ըստ նրա, ուղենիշային են համարւում այն պարտատոմսերը, որոնց տոկոսադրույքները հանդիսանում են նաեւ պետական այլ պարտատոմսերի շուկայական տոկոսադրույքների ձեւաւորման ուղենիշ: Նախատեսւում է, որ այլ ժամկէտայնութեան պարտատոմսերն աստիճանաբար կփոխարինուեն մի քանի խոշորածաւալ թողարկումների երկարաժամկէտ պարտատոմսերով: Ըստ ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայութեան, փետրուարի 7-ին թողարկված 20 տարուայ ժամկէտայնութեան պարտատոմսերը կվաճառուեն անուանական արժէքի նկատմամբ զեղչատոկոսով եւ կմարվեն անուանական արժէքով: Պարտատոմսերի արժեկտրօնի եկամտաբերությունը կը սահմանուի տարեկան 11% եւ կհաշվարկվի շրջանառութեան մէջ եղած պարտատոմսերի նկատմամբ: Արժեկտրօնների վճարումները կկատարուեն կիսամեակը մէկ անգամ: Պարտատոմսերի մարման օրն է 2028թ.-ի փետրուարի 7-ը:
  -   Տնտեսութիւն