ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է ՆԵՐԴՆԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ<br /> ՀԱՇՏԱՐԱՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ <br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է ՆԵՐԴՆԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
ՀԱՇՏԱՐԱՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ

  • 13-02-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութեան փետրուարի 13-ի նիստում հաւանութեան են արժանացել «Սպառողական կրեդիտավորման մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» եւ «Բանկային աւանդների ներգրաւման մասին» ՀՀ օրէնքների նախագծերը: Ինչպէս նիստից յետոյ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսեանը, օրինագծերի ընդունման հիմնական նպատակը ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանութիւնն է: Տ.Սարգսեյանի պարզաբանմամբ, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրինագծի համաձայն սպառողին պէտք է հասանելի լինի տուեալ ֆինանսական հաստատութեան կողմից տրամադրուող ծառայութեան մասին ողջ տեղեկատուութիւնը, յստակ եւ սպառիչ ներկայացուի մատուցւող ծառայութեան գինը: Ըստ ԿԲ-ի նախագահի, բանկը պարտաւորւում է նաեւ յաճախորդին ամէն ամիս տեղեակ պահել իր ստանձնած պարտաւորութիւնների չիրականացման դէպքում սպասուվելիք տույժերի եւ տուգանքների մասին: Տ.Սարգսեանը նշեց, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրինագծով նախատեսւում է ստեղծել ֆինանսական հաշտարարի ինստիտուտ, որի նպատակն է արագ եւ անվճար քննարկել յաճախորդների կողմից առեւտրային բանկերի գործունէութեան վերաբերեալ ստացուած դիմումները եւ բողոքները: Ֆինանսական հաշտարարը պէտք է անմիջապէս արձագանքի այդ դիմումներին եւ արագ որոշումներ կայացնի դրանց լուծման ուղղութեամբ: Դրանով, ըստ Տ.Սարգսեյանի, ակնկալւում է մեծացնել սպառողների վստահութիւնը բանկային համակարգի աշխատանքի նկատմամբ: «Բանկային աւանդների ներգրաւման մասին» օրինագծով լրացուցիչ պարտականութիւն է դրւում բանկերի վրայ` ամէն ամիս իրենց աւանդատուներին անվճար տեղեկատուութիւն տրամադրել նրանց աւանդների հաշիւների վերաբերեալ: Այս օրինագծով հստակեցվել եւ կանոնակարգուել են նաեւ բանկային յաճախորդների սպասարկման կանոնները:
  -   Տնտեսութիւն