ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ Է ՏՈՒԵԼ ԶԲՕՍԱՇՐՋՈՒԹԵԱՆ<br /> ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ<br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ Է ՏՈՒԵԼ ԶԲՕՍԱՇՐՋՈՒԹԵԱՆ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ

  • 13-02-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութեան փետրուարի 13-ի նիստում հաւանութեան է արժանացել Զբօսաշրջութեան զարգացման հայեցակարգին: Այն մշակtyել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան կողմից ֆինանսաւորւող «Հայաստանի մրցունակութեան մասնաւոր հատուած» ծրագրի, «Հայաստան 2020» ծրագրի եւ «Տնտեսութիւն եւ արժէքներ» հետազոտական կենտրոնի համագործակցութեամբ` հաշուի առնելով Հայաստանի զբօսաշրջութեան ոլորտի ներկայ վիճակը, միջազգային փորձը, ինչպէս նաեւ Զբօսաշրջութեան զարգացման հայկական գործակալութեան ու մասնաւոր հատուածի կողմից ներկայացուած խնդիրների եւ առաջարկութիւնների ուսումնասիրութեան եւ վերլուծութեան արդիւնքները: Զբօսաշրջութեան զարգացման հայեցակարգի նպատակն է բնութագրել եւ գնահատել Հայաստանում զբօսաշրջութեան զարգացման միտումներն ու հեռանկարները, սահմանել զբօսաշրջութեան ոլորտում պետական քաղաքականութեան հիմնական նպատակները, գնահատել մարտահրաւէրներն ու խոչընդոտները եւ որոշել նպատակի իրականացման համար պետական քաղաքականութեան խնդիրները, ուղղութիւններն ու սկզբունքները: Ինչպէս նիստից յետոյ լրագրողներին յայտնեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսէս Երիցյանը, հայեցակարգով խնդիր է դրուած ոչ միայն աւելացնել Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիւը, այլեւ երկարաձգել զբօսաշրջութեան տարեշրջանը Հայաստանում` ունենալով զբոսաշրջիկների ակտիւ հոսք ողջ տարուայ ընթացքում: Ըստ նախարարի, պէտք է ընդլայնվի մատուցւող զբոսաշրջային ծառայութիւնների ցանկը, ինչն իր հերթին անմիջականօրէն կբերի եկամուտների աճի: Ն.Երիցյանը նշեց, որ հայեցակարգի մշակման ժամանակ Հայաստանը համեմատվել է աշխարհի նմանատիպ այլ երկրների հետ, ինչի հիման վրայ արուել են երկարաժամկէտ կանխատեսումներ, որոնց իրականացման վերջնաժամկետ է նշանակուել 2030թ.-ը: Մասնաւորապէս, ծրագրւում է 2020թ.-ին Հայաստանում զբոսաշրջիկների թիւը հասցնել 1,5 մլն-ի, 2030թ.-ին` 3 մլն-ի: Ներկայումս ոլորտին յատկացւող 300-400 մլն դոլարի փոխարէն 2020թ.-ին դրանք պէտք է կազմեն 1,3-1,5 մլրդ դոլար, 2030թ.-ին` շուրջ 3 մլրդ դոլար: Նախարարի խօսքերով, Հայաստանում զբօսաշրջութեան զարգացման համար առկայ հիմնական նախադրեալները պատմամշակութային արժէքներն են եւ բնութիւնը: Ուստի, պէտք է ուշադրութիւն դարձվի յատկապէս գիւղական վայրերում օթեւանատների կլաստերային զարգացմանը:
  -   Տնտեսութիւն