ԱՄՆ-Ը ՉԻ ՍՏՈՐԱԳՐԻ ՏԻԵԶԵՐՔԻ ԱՊԱՌԱԶՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ<br />


ԱՄՆ-Ը ՉԻ ՍՏՈՐԱԳՐԻ ՏԻԵԶԵՐՔԻ ԱՊԱՌԱԶՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

  • 13-02-2008 18:05:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 13 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 12-ին Սպիտակ տունը մերժել է տիեզերքում զէնքի տեղաբաշխումը կանխարգելելու մասին պայմանագրի ստորագրման ռուսական առաջարկութիւնը, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալութիւնը: ԱՄՆ-ի կառավարութիւնը առարկում է նոր բանաձեւերի եւ այլ իրաւաբանական սահմանափակումների ընդունման դէմ, որոնք հանգեցնում են տիեզերական տարածութեան օգտագործման սահմանափակման: Ժնեւում զինաթափման հարցերին նուիրուած ՄԱԿ-ի համաժողովի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը յայտարարել է, որ Ռուսաստանը հոյս ունի համոզել ԱՄՆ-ին տիեզերքում զէնքի տեղաբաշխում թոյլ չտալու անհրաժեշտութեան հարցում:
  -   Միջազգային