ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԴՈՒՍՏՐԸ` ԱՐՓԵՆԻԿ ՉԱՐԵՆՑԸ<br />


ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԴՈՒՍՏՐԸ` ԱՐՓԵՆԻԿ ՉԱՐԵՆՑԸ

  • 13-02-2008 15:18:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երկարատեւ հիվանդությունց յետոյ, փետրուարի 12-ին Երեւանում 76 տարեկան հասակում վախճանուել է 20-րդ հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի դուստրը` Արփենիկ Չարենցը: Ա.Չարենցը 5 տարեկանից զրկուել է ծնողներից եւ իր ամբողջ մանկութիւնն ու պատանեկությունն անցկացրել է Քանաքեռի մանկատանը: Սկզբնական կրթութիւնը ստացել է մանկատան 7-ամեայ դպրոցում, այնուհետեւ ուսանել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Ա.Չարենցը իր ողջ կեանքը նուիրել է հոր կեանքի եւ ստեղծագործութեան ուսումնասիրութեանը, ինչպէս նաեւ հանդիսացել է Ե.Չարենցի տուն-թանգարանի հիմնադիրներից: Նա թանգարանի գիտական խորհրդի պատուաւոր նախագահն էր: Ա.Չարենցը նաեւ Հայաստանի Գրողների միութեան անդամ էր: Նա մի շարք գրքերի հեղինակ է: Գրական վաստակի, ինչպէս նաեւ ծննդեան 75-ամեակի կապակցութեամբ Ա.Չարենցը պարգեւատրուել է ՀԳՄ-ի մեդալով: Ա.Չարենցի մահուան առթիւ ցավակցական հեռագրեր են ստացուել Սփիւռքի տարբեր գաղթօջախներից, այդ թւում` Կալիֆորնիայի Հայ գրողների միութիւնից: Բանաստեղծի դստեր հոգեհանգիստը կկայանայ փետրուարի 13-ին Չարենցի տուն-թանգարանում, ժամը 18-ին: Արուեստասէր հասարակայնութիւնը Ա.Չարենցին վերջին հրաժեշտը կտայ փետրուարի 14-ին, ժամը 14:00-ին, տուն-թանգարանում:
  -   Մշակոյթ