ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՈՒԵՆ ԵՐԵՒԱՆԻ<br /> 2008-2012 ԹԹ.-Ի ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ<br />


ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՈՒԵՆ ԵՐԵՒԱՆԻ
2008-2012 ԹԹ.-Ի ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

  • 11-02-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Առաջիկայում կներկայացուեն ՀՀ կառավարութեան հաստատմանը Երեւանի 2008-2012թթ.-ի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Այս մասին փետրուարի 11-ի ասուլիսում յայտնեց Երեւանի քաղաքապետ Երուանդ Զախարյանը: Ըստ նրա, 2008թ.-ին Երեւանում աւարտին կհասցուեն մի շարք քաղաքաշինական ծրագրեր: Մասնաւորապէս, կաւարտուեն Խանջեան-Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում ճանապարհային հանգոյցի, Կորիւն-Հերացի-Նալբանդեան-Չարենց փողոցները հատող տրանսպորտային հանգոյցի, Ալեք Մանուկեան փողոցի եւ Գետառի հատման մասում նոր ստորգետնեայ անցումի կառուցման աշխատանքները, ինչպէս նաեւ այդ յատուածում կամուրջի վերակառուցումը: Ե.Զախարյանը յայտնեց, որ մինչեւ հոկտեմբեր ամբողջութեամբ կաւարտուեն նոր` Դաւիթաշէն կամուրջից մինչեւ «Այրարատ» կինոթատրոնը տանող, մայրուղու կառուցման աշխատանքները: Այս տարի նախատեսւում է նաեւ մէկ վերգետնեայ անցում կառուցել Արշակունեաց պողոտայում` Պանթեոնին հարակից յատուածում: Ըստ Ե.Զախարյանի, այս տարի կիրականացուեն 3-րդ աստիճանի վթարանյության բազմաբնակարան 10 շէնքերի ամրացման աշխատանքներ, ինչպէս նաեւ 4-րդ կարգի վթարայնութեան շէնքերի բնակիչների համար կկառուցուի 2 նոր բնակելի շէնք: Այսպիսով, ըստ քաղաքապետի, մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շէնքերի խնդիրը ամբողջութեամբ կլուծուի: Ե.Զախարյանը յայտնեց, որ մինչեւ 2010թ.-ը նախատեսւում է մայրաքաղաքի բոլոր հանրակրթական դպրոցներում եւ մանկապարտէզներում տեղադրել լոկալ ջեռուցման համակարգեր: Միայն 2008թ.-ին այդ աշխատանքների համար պետբիւջէով յատկացուել է 1,7 մլրդ դրամ (մօտ 5,5 մլն ԱՄՆ դոլար): Նշուեց նաեւ, որ պետբիւջէով յատկացուած 3 մլրդ դրամով մայրաքաղաքի վերելակային տնտեսութիւնում մինչեւ տարեվերջ կվերենորոգվեն 2464 վերելակներ:
  -   Տնտեսութիւն