ՀԱՅ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ<br /> ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ<br />


ՀԱՅ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ
ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ

  • 11-02-2008 18:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական յարաբերութիւնների զարգացումը խթանելու համար հայ փորձագետները կարեւորում են երկու երկրների միջեւ միասնական տնտեսական տարածքի ստեղծումը: Այս մասին նշուեց փետրուարի 11-ին «Հայաստան-Վրաստան յարաբերութիւններ. չօգտագործուած հնարաւորութիւններ» ուսումնասիրութեան շնորհանդէսին: Ուսումնասիրութիւնն իրականացուել է մի խումբ հայ փորձագէտների կողմից ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի «Շիրակի եւ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանների միջեւ միջսահմանային համագործակցութիւն» ծրագրի շրջանակներում: Ինչպէս նշեց հետազոտական խմբի ղեկավար Տիգրան Ջրբաշեանը, ներկայումս երկու երկրների միջեւ տնտեսական յարաբերութիւնները բաւականին պասիվ են: Ապրանքաշրջանառութեան ծաւալները Վրաստանի եւ Թուրքիայի կամ Ադրբեջանի միջեւ մի քանի անգամ գերազանցում են Վրաստան-Հայաստան ապրանքաշրջանառութեան ծաւալները: Վրաստանն առաւել ակտիւ է Հայաստանի ծառայութhւների շուկայում` տրանսպորտային փոխադրումներ, տարանցիկ փոխադրումներ, հեռահաղորդակցութիւն, զբոսաշրջություն: Ըստ Տ.Ջրբաշյանի, Վրաստանի օգուտները միայն գազի տարանցիկ փոխադրումից 2006թ.-ին կազմել են շուրջ 41 մլն ԱՄՆ դոլար: Համեմատութեան համար նա նշեց, որ նոյն ժամանակահատուածում Հայաստանը Վրաստան է արտահանել 54 մլն դոլարի ապրանք: Ըստ Տ.Ջրբաշյանի, հայ-վրացական առեւտրատնտեսական յարաբերութիւնների նման անհամաչափութիւնը վերացնելու համար անհրաժեշտ է կիրառել զարգացման այնպիսի մոդել, որը երկուստեք ձեռնտու կլինի: Ըստ նրա, միասնական տնտեսական տարածքի ստեղծումը կնուազեցնի այլ երկրների կողմից Հայաստանի եւ Վրաստանի նկատմամբ առեւտրային սահմանափակումների կիրառումը: Դա կը չէզոքացնի վրացական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումները եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման տնտեսական հետեւանքները: Նման մօտեցումը կընդլայնի նաեւ ԵՄ-ի հետ երկու երկրների առեւտրային յարաբերութիւնների զարգացման հնարաւորութիւնը, ինչը համահունչ է տարածաշրջանում ԵՄ-ի վարած քաղաքականութեանը: Միջսահմանային համագործակցութեան ակտիւացումը կարող է նպաստել նաեւ Հայաստանի Շիրակի մարզի եւ Վրաստանի Սամցխե-Ջաւախեթի շրջանի սահմանամերձ համայնքների բնակչութեան սոցիալ-տնտեսական պայմանների բարելաւմանը: Նշուեց, որ նման հետազօտութիւն է կատարուել նաեւ վրաց փորձագէտների կողմից, որի շնորհանդէսը կկայանայ մօտ օրերս: Հայ եւ վրաց փորձեգետների առաջարկութիւնները կներկայացուեն միջազգային կազմակերպութիւնների, Հայաստանի եւ Վրաստանի իշխանութիւնների, պատկան մարմինների քննարկմանը:
  -   Տնտեսութիւն