ՍԱՄՈՒԷԼ ԱՄԻՐԱՂՅԱՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍԸ ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾԵԼ<br /> ԵՐԳԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅ<br />


ՍԱՄՈՒԷԼ ԱՄԻՐԱՂՅԱՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍԸ ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾԵԼ
ԵՐԳԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅ

  • 08-02-2008 16:10:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայկական շոու բիզնեսն արդէն մուտք է գործել երգարվեստի միջազգային շուկայ` պահպանելով բոլոր այն չափանիշներն ու կանոնները, որոնք հաստատուած են այդ ասպարէզում. երգիչ Համլետ Գեւորգեանը www.sonicbids.com հանրայայտ կայքում անցեալ տարուայ նոյեմբերից չի զիջում առաջատարի դիրքերը: Այս մասին փետրուարի 8-ին մամլոյ ասուլիսում յայտարարեց «Արմէնիան մյուզիք սենթրի» տնօրէն Սամուէլ Ամիրաղեանը` նշելով, որ յիշեալ կայքում «Ֆոլկի արքայ» խորագրի տակ Համլետ Գեւորգեանի նկարի կողքին տեղադրուած է հայկական դրոշը: Ս.Ամիրաղեանի խօսքերով, այս յաջողութիյունը ոչ միայն Համլետ Գեւորգյանինն է, այլեւ բոլոր հայ երգիչներինը: «Մինչ օրս Ռուսաստանից եւ կովկասեան երկրներից որեւէ երգիչ այդ ճանապարհով դուրս չի եկել երգարվեստի միջազգային շուկայ: Համլետ Գեւորգեանը հայկական ժողովրդական ու գուսանական երգերի ներկայացմամբ այլեւս յաղթահարել է գոյութիւն ունեցող այդ պատնէշը»,- ընդգծեց ընկերութեան տնօրէնը: Ս.Ամիրաղեանը յայտնեց, որ երգարվեստի միջազգային «փակ ցուցահանդեսին» Հայաստանի մասնակցութիւնը կայացել է Երաժշտական կենտրոնների միջազգային ասոցիացիային «Արմէնիան մյուզիք սենթրի» անդամակցութիւնից յետոյ: «Հրաւէրը ստանալուց յետոյ որոշեցինք ներկայացնել Յովհաննէս Բադալեանի սան Համլետ Գեւորգեանին հայկական ֆոլկով»,- նշեց Ս.Ամիրաղեանը: «Արմէնիան մյուզիք սենթրի» տնօրէնը տեղեկացրեց նաեւ, որ իրենց կազմակերպութիւնը յունվարի 25-ից մասնակցել է Նիացայում կայացած Երաժշտական կենտրոնների միջազգային ասոցիացիայի 10-օրեայ գագաթնաժողովին, որտեղ 47 երկրների շարքում ելոյթով հանդէս է եկել նաեւ Հայաստանի ներկայացուցիչը, որի ելոյթը տեւել է 2,5 ժամ (այնինչ միւս երկրների ներկայացուցիչներին ելոյթի համար յատկացուած 15-ական րոպե) եւ աւարտուել ծափողջույններով: Այս յաջողութիյունը մեծ հեռանկարներ է ստեղծել հայ երգիչների համար` միջազգային երաժշտական շոու բիզնեսում ներկայանալու առումով: «Միայն թուրքական 7 երաժշտական ընկերութիւններ համագործակցութեան առաջարկներ են արել: Բացի այդ, առաջարկներ են եղել նաեւ յայտնի մի քանի կազմակերպություններից եւ հեռուստաընկերություններից` ցուցադրել հայ երգիչների հոլովակները, իսկ 100-ից աւելի երկրներից հիւրախաղերի առաջարկ է եղել հենց Համլետ Գեւորգեանին»,- յայտնեց Ս.Ամիրաղեանը:
  -   Մշակոյթ