ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ<br /> ՅԱՆՁՆԵԼԸ ԲԽՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՇԱՀԵՐԻՑ,- ԱՍՈՒՄ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ<br />


ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
ՅԱՆՁՆԵԼԸ ԲԽՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՇԱՀԵՐԻՑ,- ԱՍՈՒՄ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ

  • 07-02-2008 22:20:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութեան փետրուարի 7-ի նիստում հաւանութիւն է տրուել Հայաստանի Հանրապետութեան (կոնցեդենտ), «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի եւ «Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲԸ-ի (կոնցեսիոներ) միջեւ կնքւող` հայկական երկաթուղու համակարգը «Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրի նախագծին: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից: Յանձնարարուել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարին` ՀՀ-ի անունից կնքել հայկական երկաթուղու համակարգը «Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագիրը` հանդէս գալով որպէս կոնցեդենտի ներկայացուցիչ: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանը նշել է, որ հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով շահագործման յանձնելը կարեւոր որոշում է, որը բխում է մեր երկրի շահերից: «Վիճակը պրոբլեմատիկ է երկաթուղում, ներդրումների կարիք կայ: Մենք` որպէս պետութիւն, դժուարութիւններ ունենք ներդրումներ կատարելու, իսկ եթէ չկարողանանք երկաթուղու խնդիրը լուծել, տնտեսութեան արագ զարգացման խնդիր չենք կարողանալու լուծել»,- նախագծի ընդունման կապակցութեամբ ասել է Սերժ Սարգսեանը:
  -   Տնտեսութիւն