ԱՅՍ ՏԱՐԻ ԳԻՒՂԱՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻՑ<br /> ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ ԿՅԱՏԿԱՑՈՒԵՆ ԱՒԵԼԻ ՔԱՆ 100 ՀԱԶԱՐ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ<br />


ԱՅՍ ՏԱՐԻ ԳԻՒՂԱՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻՑ
ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ ԿՅԱՏԿԱՑՈՒԵՆ ԱՒԵԼԻ ՔԱՆ 100 ՀԱԶԱՐ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ

  • 07-02-2008 21:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութեան փետրուարի 7-ի նիստում հաստատուել է գիւղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցութեան կարգը: Այն մշակtyել է ՀՀ 2008թ. պետական բիւջէով նախատեսուած` ՀՀ մարզերում սուբսիդաւորման ծրագրի իրականացումն արդիւնաւէտ, համակարգուած եւ թափանցիկ կազմակերպելու նպատակով, հաշուի առնելով նաեւ գիւղատնտեսական արտադրութեան առանձնահատկությունները: Սահմանուել է, որ 1 հեկտար մշակովի հողատարածքի հաշւով (ցանքեր եւ բազմամեայ տնկարկներ) պետական աջակցութեան գումարը 2008թ.-ի համար կազմում է 35000 դրամ: Ընդ որում, 7 հա-ից աւելիի դէպքում գումար չի յատկացուելու: Կարգի ընդունումը կնպաստի սուբսիդաւորման գործընթացի նկատմամբ մոնիտորինգի անցկացմանը, գյուղատնտեսությունում սուբսիդաւորման գործուն համակարգի ներդրմանը: Ինչպէս նիստից յետոյ լրագրողներին յայտնեց ՀՀ գիւղատնտեսութեան փոխնախարար Սամուէլ Աւետիսեանը, դեռեւս անցած տարի հանրապետութիւնում իրականացուել է գիւղատնտեսութեան ոլորտի աջակցմանն ուղղուած փորձնական ծրագիր: Դրանով ՀՀ պետբիւջէից, որպէս սուբսիդիա, մօտ 200 մլն դրամ (մօտ 655 հազար ԱՄՆ դոլար) է յատկացուել Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզերի ընդհանուր առմամբ 16 համայնքների: Ծրագրից օգտուել են 5 հազար հա ընդհանուր մակերեսով հողատարածութիւն ունեցող 2300 շահառուներ: Ս.Աւետիսեանը տեղեկացրեց, որ որոշմամբ այս տարի գրեթէ 7 անգամ աւելանում է յատկացուելիք գումարի չափը` կազմելով 1 մլրդ 645 մլն դրամ: Այն կընդգրկի աւելի քան 60 հազար հա տարածութիւն եւ աւելի քան 100 հազար շահառուների: Անդրադառնալով 2009թ.-ի յունվարի 1-ից գիւղմթերքների` ԱԱՀ-ով հարկմանը, Ս.Աւետիսեանը նշեց, որ հայկական կողմը առաջարկել է մինչեւ 8 մլն դրամ հասոյթ ունեցող տնտեսութեանը չհարկել, իսկ Համաշխարհային բանկը` մինչեւ 20 մլն դրամ: Վերջինի դէպքում, ըստ փոխնախարարի, ԱԱՀ-ով կհարկուի հանրապետութեան գիւղմթերքների արտադրութեամբ զբաղվողների ընդամէնը 1%-ը:
  -   Տնտեսութիւն