«ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՍ ՏԱՐԻ<br /> ԿՆԵՐԴՆԻ ՄՕՏ 3 ՄԼՆ ԴՈԼԱՐ<br />


«ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՍ ՏԱՐԻ
ԿՆԵՐԴՆԻ ՄՕՏ 3 ՄԼՆ ԴՈԼԱՐ

  • 04-02-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի «Հայփոստ»-ը համակարգի արդիականացման նպատակով կներդնի մօտ 3 մլն ԱՄՆ դոլար` անցած տարուայ 1 մլն-ի դիմաց: Ինչպէս փետրուարի 4-ին ընկերութեան աշխատակիցների հետ հանդիպմանը նշեց գլխաւոր տնօրէն Հանս Բոոնը, անցած տարի «Հայփոստ»-ի եկամուտները մօտ 30%-ով աճել են եւ կազմել 4,1 մլրդ դրամ (մօտ 13,4 մլն ԱՄՆ դոլար): Ըստ Հ.Բոոնի, անցած տարի փոստային ծառայութիւնների որակը բաւականին բարելաւուել է: Նշուեց, որ այս տարի կվերանորոգուեն փոստային 50 բաժանմունքներ: Ընդհանուր առմամբ հանրապետութիւնում գործող 900 փոստային բաժանմունքներից 80%-ում կտեղադրուի համակարգչային տեխնիկա: Նշենք, որ նոյն օրը Երեւանում վերաբացուեց Մարշալ Բաղրամեան 23 հասցեում գտնուող «Հայփոստ»-ի վերանորոգուած թիւ 19 փոստային բաժանմունքը:
  -   Տնտեսութիւն