ԿԻԵՎՈՒՄ ԲՍԱՑՎԵԼ Է ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ<br /> ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ<br />


ԿԻԵՎՈՒՄ ԲՍԱՑՎԵԼ Է ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ

  • 31-01-2008 20:20:00   |   |  Մշակոյթ
ԿԻԵՎ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 30-ին Կիեւում` Ուկրաինայի գեղարուեստի ազգային թանգարանում, բացուել է աշխարահռչակ կինոռեժիսոր Սեգեյ Փարաջանովի ցուցահանդէսը, ուր ներկայացուած են նրա երեւանեան թանգարանից բերուած 55 աշխատանքները: Ցուցահանդէսի բացման հանդիսաւոր արարողութեանը Ուկրաինայում ՀՀ դեսպանութեան դեսպանորդ Ռազմիկ Խումարյանը նշել է, որ Ս.Փարաջանովը մի իւրայատուկ հոգեւոր կամուրջ է հանդիսանում Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ, որը եւս մի վառ նրբերանգ է աւելացնում երկու ժողովուրդների բազմադարեայ մշակոյթային կապերի երփներանգ կտավին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, ցուցահանդէսը կգործի մինչեւ մարտի 15-ը:
  -   Մշակոյթ