ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԳՏՆՒՈՒՄ ԵՆ<br /> ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱՅ,- ԱՍՈՒՄ Է ՌԵԶԱ ԱԹՈՒՖԻՆ<br />


ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԳՏՆՒՈՒՄ ԵՆ
ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱՅ,- ԱՍՈՒՄ Է ՌԵԶԱ ԱԹՈՒՖԻՆ

  • 31-01-2008 18:40:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայ-իրանական մշակոյթային յարաբերութիւնները գտնւում են բարձր մակարդակի վրայ եւ տարածաշրջանում դրանք կարելի է համարել օրինակելի»: Այս մասին յունվարի 31-ի ասուլիսում յայտարարեց Հայաստանում Իրանի դեսպանութեան մշակոյթային խորհրդական Ռեզա Աթուֆին: Նրա խօսքերով, բացի Հայաստանի եւ ԻԻՀ-ի մշակոյթի նախարարութիւնների միջեւ կնքուած համաձայնագրերից, այս տարի համագործակցութեան յուշագիր է կնքուել Հայաստանի Ազգային գրադարանի եւ Իրանի ազգային գրադարան-արխիւի, ինչպէս նաեւ Երեւանի Խնկո Ապոր անուան գրադարանի եւ Իրանի մանուկների մտաւոր զարգացման կենտրոնի միջեւ: Ռ.Աթուֆին նշեց, որ Հայաստանում ԻԻՀ դեսպանութեան մշակոյթի կենտրոնը պարբերաբար կազմակերպում է երկու երկրների մտաւորականների փոխայցելություններ: ԻԻՀ դեսպանատան մշակոյթի խորհրդականը յայտնեց, որ 2008թ.-ին կշարունակուեն երկու երկրների մշակոյթային համագործակցութեան ծրագրերը, կկազմակերպուեն մշակոյթի տարբեր ոլորտներին նուիրուած միջոցառումներ: Այս տարի Հայաստանում կկազմակերպուի «Հայ-իրանական գրական կամուրջներ» ամենամեայ միջոցառումը: Բացի դրանից, նախատեսւում է Իրանում կազմակերպել հայկական, իսկ Հայաստանում պարսկական մշակոյթի օրեր:
  -   Մշակոյթ