ԵՐԵՒԱՆԻ «ԱՐԱՐԱՏԸ» ԽՈՐՎԱԹԻԱՅՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՒԱՔԻ<br /> ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԱԵՒ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ<br />


ԵՐԵՒԱՆԻ «ԱՐԱՐԱՏԸ» ԽՈՐՎԱԹԻԱՅՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՒԱՔԻ
ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԱԵՒ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ

  • 30-01-2008 16:22:00   |   |  Սպորտ
ՄԵԴՈՒԼԻՆ, 30 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Խորվաթիայի Մեդուլին քաղաքում յունվարի 18-ից մեկամսեայ ուսումնամարզական հաւաք անցկացնող Երեւանի «Արարատը» անցկացրել է մի քանի ստուգողական հանդիպումներ: Ոչ-ոքի (0:0) է խաղացել Սլովենիայի բարձրագոյն խմբի առաջնութեան 7-րդ տեղում ընթացող «Ցելյե» թիմի հետ, ապա 1:0 հաշւով յաղթել է Խորվաթիայի 1-ին խմբի առաջնութիւնում հանդէս եկող Պուլա քաղաքի «Իստրա» թիմին: Արարատցիները սերբ գլխաւոր մարչիզ Դուշան Միհիչի ղեկավարութեամբ Խորվաթիայում կանցկացնեն եւս մի քանի հանդիպումներ:
  -   Սպորտ