300-ԻՑ ԱՒԵԼԻ ՀԱՐՑՈՒԱԾՆԵՐԻ 37%-Ն ԱԿՆԿԱԼՈՒՄ Է, ՈՐ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ<br /> ՆԱԽԱԳԱՀԸ ԿՆՊԱՍՏԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽԹԱՆՄԱՆԸ<br />


300-ԻՑ ԱՒԵԼԻ ՀԱՐՑՈՒԱԾՆԵՐԻ 37%-Ն ԱԿՆԿԱԼՈՒՄ Է, ՈՐ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ
ՆԱԽԱԳԱՀԸ ԿՆՊԱՍՏԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽԹԱՆՄԱՆԸ

  • 29-01-2008 18:56:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամփոփուել են Փոքր եւ միջին բիզնեսի հիմնադրամի ու Օտարերկրեայ ներդրումների եւ համագործակցութեան ասոցիացիայի կողմից ՀՀ նախագահական ընտրութիւնների նախօրէին անցկացուած հարցման արդիւնքները: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին հիմնադրամից, Երեւանում, Գեղարքունիքի, Տաւուշի, Վայոց Ձորի մարզերում հարցուած գործարարների 37%-ը ակնկալում են, որ նորընտիր նախագահը կնպաստի գործարար միջավայրի բարեփոխումների խթանմանը: Հարցման արդիւնքների հիման վրայ ձեւաւորուել է մասնաւոր հատուածի մտահոգութիւններն ամփոփող հանգուցային հարցերի շարքը, որը նախաձեռնող խումբը` որպէս ոլորտի ներկայացուցիչների յուրօրինակ պատգամ, ներկայացնելու է նախագահութեան թեկնածուների ուշադրութեանը: Սպասւում է, որ նախագահութեան թեկնածուների պատասխանները թոյլ կտան բացայայտել նրանց դիրքորոշումը վերոհիշյալ խնդիրների վերաբերեալ, ինչպէս նաեւ գնահատել այդ խնդիրների լուծման ուղղութեամբ մասնաւոր հատուածի եւ գործադիր իշխանութեան համագործակցութեան հեռանկարը: Նախագահութեան թեկնածուներին տրվելիք հարցերը վերաբերելու են երկրի տնտեսական եւ սոցիալական զարգացման գործում մասնաւոր ձեռնարկատիրութեան ոլորտի դերի կարեւորմանը, ձեռնարկատիրությանը պետական աջակցութեան համակարգի արդիւնաւէտութեան մակարդակի գնահատմանը: Գործարարների շրջանում անցկացուած հարցման մասնակիցների մեծամասնութիւնը յայտնել է, թէ ձեռնարկութիւնների 50%-ն օգտագործում են «տանիքը» հարկերի, ընթացակարգերի եւ վարչարարության հետ առնչուող խնդիրները լուծելու համար: Նախագահութեան թեկնածուներին առաջարկուելու է արտայայտել իրենց գնահատականն այդ կապակցութեամբ, ինչպէս նաեւ դասակարգել ձեռնարկատիրությունը խոչընդոտող խնդիրները, որոնց շարքում նշուվել են կոռուպցիան, գների անկայունութիւնը եւ արժեզրկումը, արժոյթի փոխարժէքի տատանումները, հարկերը եւ հարկային վարչարարությունը, պետական կամ մասնաւոր ձեռնարկութիւնների կողմից ոչ մրցակցային գործունէութիւնը, արդարադատութեան համակարգի անկատարութիւնը, ֆինանսաւորման մեխանիզմների անկատարութիւնը, տնտեսական բարեփոխումների իրականացման ընթացքը, գործարարութիւնը կանոնակարգող օրէնսդրութեան եւ վարչարարության անկատարութիւնը, ենթակառուցուածքների (կապ, էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, ճանապարհներ) անբաւարար վիճակը:
  -   Տնտեսութիւն