ՋԻԲՐԱԼԹԱՐ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ջիբրալթարում
անցկացուող շախմատի միջազգային խոշոր մրցաշարում յունվարի 28-ին
տեղի ունեցան նախավերջին` 7-րդ, փուլի հանդիպումները: 6,5 միաւորով
առաջատարը Բու Սյան Ջին է (Չինաստան): Տիգրան Լ.Պետրոսեանը 5,5
միաւորով բաժանում է 4-7-րդ տեղերը: Ամերիկաբնակ Վարուժան
Յակոբեանը 5 միաւորով բաժանում է 8-33-րդ տեղերը: Յունվարի 29-ին
նշանակուած են վերջին` 8-րդ փուլի հանդիպումները: