ԱՐԻԷԼ ՇԱՐՈՆԻ ՈՐԴԻՆ ԲԱՆՏ ԿՆՍՏԻ ԻՐ ՀՈՐ ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ԺԱՄԱՆԱԿ<br /> ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՀԱՒԱՔԻ ՀԱՄԱՐ<br />


ԱՐԻԷԼ ՇԱՐՈՆԻ ՈՐԴԻՆ ԲԱՆՏ ԿՆՍՏԻ ԻՐ ՀՈՐ ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ԺԱՄԱՆԱԿ
ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՀԱՒԱՔԻ ՀԱՄԱՐ

  • 29-01-2008 18:12:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի նախկին վարչապետ Արիէլ Շարոնի աւագ որդին յաջորդ ամիս բանտ կուղարկուի 1999 թուականին իր հոր նախընտրական արշաւի ժամանակ անօրինական դրամահաւաքի համար: Ինչպէս գրում է «Նյու Եորք թայմս» թերթը, դատարանը մերժել է Օմրի Շարոնի փաստաբանների խնդրանքը աւելի մեղմ պատժի վերաբերեալ եւ նրան դատապարտել եօթ ամսուայ բանտարկութեան 1,3 մլն դոլարից աւելի ստանալու համար, ինչը մեծապէս գերազանցում է դոտացիայի թույլտվությունը նախընտրական արշաւի համար:
  -   Միջազգային