ՊԱԿԻՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ Է ԳՈՐԾԵԼ ԱՄԵՐԻԿԱՑԻ<br /> ԴԻՒԱՆԱԳԷՏԸ<br />


ՊԱԿԻՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ Է ԳՈՐԾԵԼ ԱՄԵՐԻԿԱՑԻ
ԴԻՒԱՆԱԳԷՏԸ

  • 29-01-2008 18:00:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ինքնասպան է եղել ամերիկացի մի դիւանագէտ: Այս մասին յայտնել է Reuters գործակալութիւնը` վկայակոչելով երկրի ՆԳՆ ղեկավար Համիդ Նավազի յայտարարութիւնը: «Մենք ենթադրում ենք, որ դա ինքնասպանութիւն է, սակայն հետաքննութիւն ենք կատարում»,- ասել է նախարարը: Պակիստանյան ԶԼՄ-ների տուեալներով, դիւանագէտի մարմինը հրազէնային վերքով յայտնաբերուել է իր տանը, որ գտնւում է դեսպանատան կողքին: Պակիստանում ԱՄՆ-ի դեսպանութիւնը յայտարարութիւն է տարածել, ուր նշւում է, որ ամերիկեան դիւանագիտական առաքելութեան աշխատակից Կիտ Ռայանը «վախճանուել է» երկուշաբթի, ըստ որում չեն նշւում դիւանագէտի մահուան պատճառները եւ հանգամանքները:
  -   Միջազգային