2007 Թ.-ԻՆ ՀՀ ՀԱՄԱԽՄԲՈՒԱԾ ԲԻՒՋԷԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ<br /> ԳԵՐԱԿԱՏԱՐՈՒԵԼ Է 16,4%-ՈՎ<br />


2007 Թ.-ԻՆ ՀՀ ՀԱՄԱԽՄԲՈՒԱԾ ԲԻՒՋԷԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
ԳԵՐԱԿԱՏԱՐՈՒԵԼ Է 16,4%-ՈՎ

  • 24-01-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ին ՀՀ համախմբուած բիւջէի եկամուտների ծրագիրը գերակատարուել է մօտ 16,4%-ով եւ կազմել 702 մլրդ դրամ, իսկ ՀՆԱ-ում դրանց բաժինը կազմել է 22,4%: Այս մասին յունվարի 24-ի ասուլիսում յայտնեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար վարդան Խաչատրեանը: Նրա խօսքերով, համախմբուած բիւջէի ծախսերը կազմել են 720,1 մլրդ դրամ (մօտ 2 մլրդ 104,8 մլն ԱՄՆ դոլար), իսկ ՀՆԱ-ին դրանց յարաբերակցութեան ցուցանիշը` 22,9%: Արդիւնքում դիֆիցիտը կազմել է 18,1 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտ/ՀՆԱ յարաբերակցութիւնը` 0,6%: Համախմբուած բիւջէի հարկային եկամուտները ՀՆԱ-ում կազմել են 19,6%: Նշուեց, որ 2007թ.-ի պետական բիւջէի եկամուտների վերջնական ճշգրտուած ծրագիրն ապահովել է 104,5%-ով. 562,3 մլրդ դրամի դիմաց փաստացի մուտքագրուել է 587,4 մլրդ դրամ: Նշուած ցուցանիշը 2000թ.-ի համեմատ աճել է 3,4 անգամ, 2003թ.-ի` 2 անգամ, իսկ նախորդ տարուայ նկատմամբ աճել է 33%-ով: Պետական եկամուտներ/ՀՆԱ յարաբերակցութիւնը կազմել է 18,7%: 2006թ.-ի համեմատ պետական բիւջէի եկամուտներն ու պաշտօնական տրանսֆերտներն աճել են 33,1%-ով կամ 146 մլրդ դրամով: Նախարարի գնահատմամբ, եկամուտների աճը գերազանցապէս պայմանաւորուած է եղել հարկերի եւ տուրքերի աճով, որոնց հաշուին ապահովել է նշուած հաւելեալ մուտքերից շուրջ 120,4 մլրդ դրամը: Ըստ Վ.Խաչատրեանի, 2007թ.-ին պետական բիւջէ մուտքագրուած հարկերը եւ տուրքերը կազմել են 505,5 մլրդ դրամ, որը ծրագրային մակարդակից աւելի է 46,7 մլրդ դրամով, կամ 10,2%-ով: Վեջնական ճշգրտուած տարեկան ծրագիրն ապահովել է 103,4%-ով, կատարուել են եռամսյակային եւ ամսական ծրագրերը: ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի եւ տուրքերի յարաբերակցութեան ցուցանիշը 2006թ.-ի համեմատ աճել է 1,6%-ով եւ կազմել 16,1%: Վ.Խաչատրեանը յատկանշական համարեց այն հանգամանքը, որ հարկերի աճը ապահովել է առանց դրոյքաչափերի փոփոխութեան` տնտեսական աճի, հարկային եւ մաքսային վարչարարության արդիւնաւէտութեան բարձրացման, ստուերային շրջանառությունների կրճատման հաշուին:
  -   Տնտեսութիւն