«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ը ՆԱԽԱՁԵՌՆԵԼ Է ԳԱԶԱԶԳԱՅՈՒՆ ՍԱՐՔԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ<br /> ԳՈՐԾԸՆԹԱՑԸ<br />


«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ը ՆԱԽԱՁԵՌՆԵԼ Է ԳԱԶԱԶԳԱՅՈՒՆ ՍԱՐՔԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ
ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

  • 24-01-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ներտնային գազասպառման համակարգերի շահագործման անվտանգութեան եւ պատահարների կանխարգելման մակարդակի բարձրացման նպատակով «հայռուսգազարդ»-ը նախաձեռնել է գազազգայուն սարքերի ներդրմանը գործընթացը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ընկերութեան մամլոյ քարտուղար Շուշան Սարդարեանը, այդ գործընթացն իրականացնելու եւ հանրապետութեան ողջ տարածքում բազմաբնակարան շէնքերի գազասպառողներին անվտանգութեան համակարգերով ապահովելու աշխատանքները սկսելու նպատակով «հայռուսգազարդ»-ը դիմել է ՀՀ Քաղաքաշինութեան նախարարութիւն` նորմատիվ տեխնիկական փաստաթղթերում փոփոխութիւններ կատարելու անհրաժեշտութեան, եւ Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողով` ծրագիրը ընկերութեան ներդրումային ծրագրում ներառելու մասին առաջարկներով: Նշուեց, որ ազդանշանիչ սարքերը ծառայում են կենցաղային գազասարքեր տեղադրուած շէնքերում այրուող գազերի պարունակութիւնը վերահսկելու համար: Ազդանշման համար սահմանուած արժէքները գերազանցելու դէպքում սարքերը տալիս են ձայնային-լուսային ազդանշան եւ հրաման` դադարեցնելու գազի մատակարարումը գազասարքերին:
  -   Տնտեսութիւն