ԱՆՑԱԾ ՏԱՐԻ 19,7%-ՈՎ ԱՒԵԼԱՑԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՈՒԱԾ ԲՆԱԿԱՆ<br /> ԳԱԶԻ ԾԱՒԱԼՆԵՐԸ<br />


ԱՆՑԱԾ ՏԱՐԻ 19,7%-ՈՎ ԱՒԵԼԱՑԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՈՒԱԾ ԲՆԱԿԱՆ
ԳԱԶԻ ԾԱՒԱԼՆԵՐԸ

  • 24-01-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Անցած տարի 19,7%-ով աւելացել են Հայաստան ներկրուած բնական գազի ծաւալները եւ կազմել շուրջ 2 մլրդ 54 մլն խմ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին «հայռուսգազարդ»-ի մամլոյ ծառայութիւնից, 17,9%-ով աճել են գազի իրացման ծաւալները եւ կազմել 1 մլրդ 869 մլն խմ, այդ թւում բնակչութեան կողմից բնական գազի սպառումը աւելացել է 32,5%-ով` կազմելով շուրջ 532 մլն խմ: Արդիւնաբերութիւնը սպառել է շուրջ 406 մլն խմ կամ 17,5%-ով աւելի` նախորդ տարուայ համեմատ: Ըստ նոյն աղբիւրի, անցած տարի բնական գազի սպառող է համարուել 6250 կազմակերպութիւն` 2006թ.-ի 4838-ի դիմաց: Այդ կազմակերպություններին առաքուած գազի ծաւալները աճել են 12,9%-ով` կազմելով շուրջ 1 մլրդ 337 մլն խմ: Ամենախոշոր գազասպառողներն են Երեւանի ՋԷԿ-ը, Հրազդանի ՋԷԿ-ը, «Նաիրիտ» գործարանը, «Արարատ ցեմենետ»-ը եւ «Միկա ցեմենտ»-ը: Ընդ որում, 2007թ.-ին «Նաիրիտի» կողմից սպառած գազի ծաւալը նախորդ տարուայ համեմատ աճել է 47,9%-ով, «Արարատ ցեմենտ»-ինը` 14,4%-ով, «Միկա ցեմենտ»-ին` 1,4%-ով: Փոքր ինչ նուազել են Հրազդանի ՋԷԿ-ի սպառման ծաւալները. 2007թ.-ի 354 մլն խմ-ի փոխարէն 2006թ.-ին կայանը սպառել է 368 մլն խմ: Նշուեց նաեւ, որ անցած տարի «հայռուսգազարդ»-ը համակարգում ներդրել է 40,3 մլրդ դրամ (մօտ 132 մլն ԱՄՆ դոլար):
  -   Տնտեսութիւն