ՋԻԲՐԱԼԹԱՐԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ 2 ՓՈՒԼԵՐՈՒՄ
ՏԻԳՐԱՆ Լ, ՊԵՏՐՈՍԵԱՆԸ ԵՎ ՎԱՐՈՒԺԱՆ ՅԱԿՈԲԵԱՆԸ ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԵՆ ՏԱՐԵԼ
24-01-2008 18:35:00 | | Սպորտ
ՋԻԲՐԱԼԹԱՐ, 24 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 22-ին
Ջիբրալթարում մեկնարկել է շախմատի միջազգային խոշոր մրցաշար, որին
մասնակցում են նաեւ Տիգրան Լ.Պետրոսեանը եւ ամերիկաբնակ Վարուժան
Յակոբեանը: Առաջին 2 փուլերում նրանք յաղթանակներ են տարել,
վաստակել են 2-ական միաւոր եւ եւս 14 մասնակիցների հետ
առաջատարների խմբում են:
Մրցաշարը բաղկացած է 10 փուլից: Յաղթողը կպարգեւատրվի 12
հազար ֆունտ ստերլինգով: