ԵՐԻՑՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԻՉ ԽՈՑԵԼԻ Է ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ<br /> ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ <br />


ԵՐԻՑՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԻՉ ԽՈՑԵԼԻ Է ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ

  • 23-01-2008 20:45:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ում տնտեսական հնարաւոր անկումը կարող է բերել այդ երկրում եկամուտների նուազման ու այդ երկրից Հայաստան ուղղվող ոչ պաշտօնական տրանսֆերտների ծաւալների նուազման, որը կարող է նուազեցնել դրամի արժեւորման ճնշումը: Այս կարծիքը յունվարի 23-ի ասուլիսում յայտնեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսէս Երիցյանը: Նրա խօսքերով, մէկ այլ, պակաս հաւանական սցենարի համաձայն, եթէ ԱՄՆ-ում դոլարի փոխարժէքի ճշգրտումը գնայ վճարային հաշուէկշռի հաշուին, (ինչը քիչ հաւանական է, քանի որ ԱՄՆ-ը չի կարող ամբողջութեամբ դադարեցնել երկրի արտաքին ֆինանսավորումը), ապա դոլարը կարող է աւելի արագ արժեզրկուել: «Այդ դէպքում մենք պէտք է կարողանանք հնարավորինս ճշգրտել մեր դրամավարկային քաղաքականութիւնը», ասաց նախարարը, որի կարծիքով երկրորդ տարբերակը պակաս բարենպաստ է Հայաստանի համար: Ըստ նրա, 2007թ.-ին 2006թ.-ի համեմատ ԱՄՆ դոլար-հայկական արժոյթ իրական փոխարժեքը չի արժեւորուել Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերների նկատմամբ: Երիցյանը յայտնեց, որ Հայաստանից արտահանուող հանքահումքային արտադրանքի միջազգային բարձր գները պայմանաւորուած են ոչ թէ ԱՄՆ-ի, այլ արագ աճող, խոշոր տնտեսութիւն ունեցող երկրների պահանջարկով: Միաժամանակ, նախարարի կանախատեսմամբ, պղնձի եւ մոլիբդենի միջազգային գների նուազումը քիչ հաւանական է միջինժամկէտ յատուածում, քանի որ այդ հումքատեսակներն օգտագործւում են, մասնաւորապէս, Չինաստանի եւ Հնդկաստանի բարձրտեխնոլոգիական ոլորտներում, որտեղ ներդրումների հոսքը կշարունակուի: Նախարարը յաւելեց, որ վերջին 10 տարուայ ընթացքում ներմուծման եւ արտահանման յարաբերութիւնը փոքրացել է: Դա բնորոշ է արագ տնտեսական աճ ունեցող, վառելիքային ռեսուրսներ չարտադրող երկրների համար, որոնցում ներմուծումը տնտեսական ցիկլի աճի փուլում լինում է մեծ: Նրա խօսքերով, Հայաստանի ներմուծումը բնորոշւում է տեխնոլոգիական փոխանցում ապահովող եւ կեանքի որակը բարելաւող ապրանքների մեծ բաժնով, իսկ սննդամթերքի բաժինը նուազում է: Արտահանման մէջ առկան է պատրաստի տեխնոլոգիական եւ սպառողական ապրանքների, այդ թւում` գիւղմթերքների վերամշակման արդիւնք հանդիսացող ապրանքների բաժնի մեծացում: Նախարարը նաեւ ասաց, որ արտաքին առեւտրի բացասական հաշվեկռի յարաբերութիւնը ՀՆԱ-ին Հայաստանում բարձր չէ (երկու անգամ ցածր է, քան Վրաստանում): Բացի այդ, Հայաստանի արտաքին պահուստների ծաւալն այնպիսին է, որ արտաքին տնտեսական ցնցումների դէպքում Հայաստանի մակրոտնտեսկան կայունութիւնը չի խաթարվի:
  -   Տնտեսութիւն