ԸՍՏ ՎԱՀՐԱՄ ԲԱՐՍԵՂԵԱՆԻ, ՇԱՏ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ<br /> Ֆ ՀԱՐԿԵՐԻՑ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ <br />


ԸՍՏ ՎԱՀՐԱՄ ԲԱՐՍԵՂԵԱՆԻ, ՇԱՏ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ
Ֆ ՀԱՐԿԵՐԻՑ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

  • 23-01-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Անցած տարի հարկային մարմինների կողմից ՀՀ պետբիւջէ է մուտքագրուել 284 մլրդ 781,5 մլն դրամ (ըստ միջին տարեկան փոխարժէքի, մօտ 833 մլն ԱՄՆ դոլար), ինչը մօտ 65 մլրդ դրամով գերազանցել է 2006թ. ցուցանիշը: Ինչպէս յունվարի 23-ի ասուլիսում նշեց Հարկային պետական ծառայութեան պետ Վահրամ Բարսեղեանը, մասնաւորապէս երկրորդ կիսամեակում հնարաւոր է եղել ապահովել հաւաքագրման աճ ամսական 7-10 մլրդ դրամի չափով: Վ.Բարսեղեանը տեղեկացրեց, որ անցած տարի ծառայութեանը յաջողուել է ամբողջութեամբ մարել հարկ վճարողների նկատմամբ կուտակուած գերավճարների ողջ գումարը` 21 մլրդ 318 մլն դրամ: Նա յայտնեց, որ աճ է գրանցուել բոլոր հարկատեսակների մուտքի գծով, բացառութեամբ ակցիզային հարկի: Պարզեցուած հարկի մուտքերը աճել են 30,8%-ով կազմելով 10 մլրդ 39 մլն դրամ, ինչը, ըստ նրա, զգալիօրէն պակաս է հաշուարկային սպասումից: 2007թ.-ին փոքր ձեռնարկութիւնների համար նախատեսուած այս հարկով հարկւող ընկերութիւնների քանակը աճել է 13 անգամ, իսկ հարկային մուտքերը` ընդամէնը 2 անգամ: Ըստ Բարսեղեանի, այդ 26325 կազմակերպութիւնների զգալի մասը չպէտք է աշխատի պարզեցուած հարկով, քանի որ դրանք խոշոր ընկերութիւնների կողմից ստեղծուած դուստր ձեռնարկութիւններ են, դրանք այդ կերպ փորձում են ֆ հարկերից:
  -   Տնտեսութիւն