ԻՍՐԱՅԵԼԸ ՍԿՍԵԼ Է ՎԱՌԵԼԻՔ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՈՒԱԾ
22-01-2008 17:06:00 | | Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելը երեքշաբթի
սկսել է վառելիքի մատակարարումները Գազայի հատուածի էլեկտրակայանի
համար, հաղորդում է Associated Press գործակալութիւնը:
Անցած շաբաթ Իսրայելը գրոհայինների հրթիռային յարձակումների
կտրուկ գրոհից յետոյ, որ հրթիռակոծել էին սահմանամերձ իսրայելական
բնակավայրերը, շրջափակել էր Գազայի հատուածի պաղեստինեան
տարածքները: