ՓԵՏՐՈՒԱՐԻ 15-18-ԻՆ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ «ԿԱՄՈՒՐՋ 2008» 5-ՐԴ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ<br />


ՓԵՏՐՈՒԱՐԻ 15-18-ԻՆ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ «ԿԱՄՈՒՐՋ 2008» 5-ՐԴ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

  • 22-01-2008 16:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 15-18-ին Ծաղկաձորում կանցկացուի «Կամուրջ 2008» 5-րդ միջազգային տնտեսական համաժողովը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին համաժողովի կազմակերպիչ միջազգային ինտեգրմանն աջակցման «Մաստեր» կենտրոնից, բացի գործարարներից, համաժողովի աշխատանքներին կմասնակցեն Եւրոպայի, Մերձաւոր Արեւելքի, Ասիայի եւ Ամերիկայի երկրների Հայաստանում հաւատարմագրուած դիւանագիտական եւ առեւտրային առաքելութիւնների ներկայացուցիչները: Աւելի քան 10 երկրներ արդէն յայտնել են համաժողովին պաշտօնական պատուիրակութիւնների մակարդակով մասնակցելու մասին: «Կամուրջ 2008»-ը լիագումար նիստը կանցնի «Միջազգային տնտեսական համագործակցութիւն. գերակայություններ, միտումներ, հնրավորություններ» խորագրի տակ: Համաժողովի շրջանակներում անցկացուելիք կլոր սեղանների թեմաներն են` «Հայաստանը` ֆինանսական կենտրոն», «Փոքր եւ միջին ձեռնարկատիրութիւն. զարգացման անհրաժեշտ նախադրեալներ», «Տրանսպորտ եւ լոգիստիկա. պրոբլեմներ եւ հեռանկարներ», «Տեղեկատուական հասարակութիւն. տեղեկատուական-հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման ռազմավարութիւն», «Շինարարական ինդուստրիա. գործընթացների եւ մեթեդների բնութագիր: Զարգացման հեռանկարներ», «Մոսկուայի առեւտրա-արդիւնաբերական եւ ներդրումային ներուժը. արդյուանվետ համագործակցութեան ուղիներ» եւ «Տարածաշրջանի ներդրումային գրաւչութիւնը. մրցունակութիւն, դիվերսիֆիկացում եւ արդիւնաւէտութիւն»: «Կամուրջ 2008»-ի համակազմակերպիչն է Հայաստանի արդիւնաբերողների եւ գործարարների (գործատուների) միութիւնը, պաշտօնական աջակիցներն են ՀՀ Ատեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարութիւնը, Արտաքին գործերի նախարարութիւնը, ՀՀ Կենտրոնական բանկը եւ Զարգացման հայկական գործակալութիւնը:
  -   Տնտեսութիւն