ԻՍՐԱՅԵԼՑԻ ՍՊԱՆ 5 ՏԱՐՈՒԱՅ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ Է ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ ԻՐԱՆԻ<br /> ՕԳՏԻՆ ԼՐՏԵՍՈՒԹԵԱՆ ՓՈՐՁԻ ՀԱՄԱՐ<br />


ԻՍՐԱՅԵԼՑԻ ՍՊԱՆ 5 ՏԱՐՈՒԱՅ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ Է ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ ԻՐԱՆԻ
ՕԳՏԻՆ ԼՐՏԵՍՈՒԹԵԱՆ ՓՈՐՁԻ ՀԱՄԱՐ

  • 17-01-2008 17:52:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 17 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թել Աւիւի դատարանը իսրայելական բանակի մայոր, զինուորական բժիշկ-հոգեբոյժ Դավիթ Շամիրին ճանաչել է մեղաւոր Իրանին գաղտնի տեղեկութիւններ վաճառելու փորձի մէջ եւ նրան դատապարտել հինգ տարուայ բանտարկութեան, հաղորդում է Reuters-ը: Մայորը պատրաստւում էր տեղեկութիւններ վաճառել արտակարգ իրավիճակներում Իսրայելի բանակի բժշկական ծառայութեան գործողութիւնների եւ հրամանատարական կենտրոնների տեղադրության մասին: Քննութեան տուեալներով, Շամիրը շփման մէջ է մտել Իրանի ԱԳՆ-ի հետ եւ տնային ֆաքսի միջոցով իր ծառայութիւններն առաջարկել իրանական հյուպատոսությանը:
  -   Միջազգային