ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՈՒԵԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԳՆԵՐԻ<br /> ՆՈՒԱԶՈՒՄԸ ՀՆԱՐԱՒՈՐ ԿԼԻՆԻ ՆՈՐ ՕՊՏԻԿԱՄԱՆՐԱԹԵԼԱՅԻՆ ՄԱՅՐՈՒՂՈՒ<br /> ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԴԵՊՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՈՒԵԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԳՆԵՐԻ
ՆՈՒԱԶՈՒՄԸ ՀՆԱՐԱՒՈՐ ԿԼԻՆԻ ՆՈՐ ՕՊՏԻԿԱՄԱՆՐԱԹԵԼԱՅԻՆ ՄԱՅՐՈՒՂՈՒ
ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԴԵՊՈՒՄ

  • 20-11-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ներկայումս Հայաստանն արտաքին աշխարհի հետ տուեալների փոխանցում է իրականացնում միայն մէկ օպտիկամանրաթելային մայրուղով, որն անցնում է Վրաստանի տարածքով: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց օպտիկամանրաթելային կապուղիների ցանց շահագործող հայ-նորուեգական «ADC» (Armenian Datacom Company, www.adc.am) ընկերութեան գլխաւոր տնօրէն Հարալդ Գրիթենը, այդ մենաշնորհով են պայմանաւորուած տուեալների փոխանցման ծառայութիւնների բարձր գները Հայաստանում: Նրա խօսքերով, տուեալների փոխանցման տրաֆիկի գները միջազգայինի համեմատ Հայաստանում շատ բարձր են: Ըստ Հ.Գրիթենի, կայ Եւրոպա-Կովկաս-Ասիա նոր օպտիկամանրաթելային մայրուղի անցկացնելու նախագիծ: «Հաստատ դեռ պլանաւորուած չէ` այդ մայրուղին Հայաստանով անցնելո՞ւ է, թէ ոչ: Բայց, ամէն դէպքում, հոյս կայ, որ միջազգային ցանցերին նոր միացում ունենալը կնպաստի Վրաստանի մենաշնորհի ազդեցութեան նուազեցմանը»,-նշեց Հ.Գրիթենը:
  -   Տնտեսութիւն