ԴՈՆԵՑԿԻ ՀԱՆՔՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԹԻՒԸ ՀԱՍԵԼ Է 90 ՄԱՐԴՈՒ<br />


ԴՈՆԵՑԿԻ ՀԱՆՔՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԹԻՒԸ ՀԱՍԵԼ Է 90 ՄԱՐԴՈՒ

  • 20-11-2007 19:13:00   |   |  Միջազգային
ԴՈՆԵՑԿ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դոնեցկի Զասյադկոյի անուան հանքում նոյեմբերի 18-ին տեղի ունեցած մեթանի պայթիւնի հետեւանքով զոհերի թիւը հասել է մինչեւ 90 մարդու: Այս մասին նոյեմբերի 20-ին հաղորդել են Դոնեցկի մարզային վարչակազմի ղեկավարի մամլոյ ծառայութիւնից: Լոյս կիրակի գիշերը Զասյադկոյի անուան հանքում տեղի էր ունեցել մեթանի եւ օդի խառնուրդի պայթիւն: Պատահարի պահին այնտեղ են գտնուել 457 լեռնագործներ: Հանքահորից ողջ դուրս են բերուել 357 հանքափորներ: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն երեքշաբթի Ուկրաինայում յայտարարել է ազգային սգոյ օր:
  -   Միջազգային