ՁԵՐԱԲԱԿԱԼՎԵԼ Է «ԿԱՐՄԻՐ ԿԽՄԵՐՆԵՐԻ» ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՑ ԵՎՍ ՄԷԿԸ<br />


ՁԵՐԱԲԱԿԱԼՎԵԼ Է «ԿԱՐՄԻՐ ԿԽՄԵՐՆԵՐԻ» ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՑ ԵՎՍ ՄԷԿԸ

  • 19-11-2007 21:01:00   |   |  Միջազգային
ՊՆՈՄՊԵՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 19-ին Պնոմպենում ձերբակալուել է «կարմիր կխմերների» պարագլուխներից եւս մէկը` 76-ամեայ Կխիեու Սամֆանը եւ փոխադրուել միջազգային տրիբունալի շէնք, որտեղ տեղի է ունենում Կամբոջայի ժողովրդի դէմ Պոլ Պոտի վարչակարգի հանցագործությունների ողջ մնացած մասնակիցների դատը: 1976-79 թուականներին Կխիեու Սամֆանը զբաղեցրել է «Ժողովրդավարական Կամպուչիայի» նախագահի պաշտօնը, մինչդեռ Պոլ Պոտը գլխաւորում էր կառավարութիւնը: Սկզբնապէս Կխիեու Սամֆանի ձերբակալութիւնը յետաձգվել էր կաթվածի պատճառով, որից յետոյ նա տեղափոխուել էր հիւանդանոց: Աւելի վաղ այս ամսին ձերբակալուել են «Ժողովրդավարական Կամպուչիայի» արտաքին գործերի նախկին նախարար Իենգ Սարին եւ իր կին Իենգ Տիրիսը: Ցեղասպանությանը յանցակցելու համար արդէն դատապարտուել են «կարմիր կխմերների» գաղափարախօս Նուոն Չեան եւ խոշտանգումների բանտի պետ Գուեկ Կանգը: Իսկ Պոլ Պոտը մահացել է իր մահով 1998 թուականին ջունգլիներում:
  -   Միջազգային