ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ ՀՂԻ Է ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՈՎ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ<br /> Է ԲՈՐԻՍ ԳՐԻԶԼՈՎԸ<br />


ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ ՀՂԻ Է ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՈՎ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Է ԲՈՐԻՍ ԳՐԻԶԼՈՎԸ

  • 19-11-2007 20:03:00   |   |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բեռլինում «Ռուսաստան եւ Եւրոպա. միասին զարգացման ճանապարհով» միջազգային համաժողովի ժամանակ Բորիս Գրիզլովը նախազգուշացրել է Կոսովոյի անկախութեան հռչակման առնչութեամբ. «Այդ օրինակը միայն նոր խնդիրներ կստեղծի ամենատարբեր երկրներում եւ տարածաշրջաններում»,- ասել է նա: Ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ՌԴ Պետդումայի նախագահը յայտարարել է «Կոսովոյի հարցին վերջ դնելու հապճեպ փորձերի» եւ Կոսովոյի վերաբերեալ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բանաձեւից, որպէս խնդրի կարգաւորման միակ օրինական հիմքից, հրաժարուելու անթոյլատրելիութեան մասին: Բորիս Գրիզլովը իր ելոյթում յայտարարել է, որ «Ռուսաստանում տագնապով են հետեւում անվտանգութեան ենթակառուցվածքի ապամոնտաժման փորձերին»: «Ինձ համար ակնյայտ է, որ Եվրոպայում լարուածութեան աճի սպառնալիքը միանգամայն իրական է»,- ասել է նա:
  -   Միջազգային