ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԵՍԶՈՒՊ-Ի<br /> ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԷՆՔԸ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԵՍԶՈՒՊ-Ի
ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԷՆՔԸ

  • 16-11-2007 19:42:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի Դաշնութեան խորհուրդը նոյեմբերի 16-ին հաւանութիւն է տուել «Եւրոպայի սովորական զինուած ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒՊ) գործողութիւնը Ռուսաստանի Դաշնութեան կողմից դադարեցնելու մասին» օրէնքին: Օրէնքը դադարեցնում է 1990 թուականին Փարիզում ստորագրուած պայմանագրի գործողութիւնը: Նրա գործողութեան վերականգնման մասին որոշումն ընդունում է ՌԴ նախագահը: Օրէնքն ընդունվում է նախագահի հրամանագրին համապատասխան` «բացառիկ հանգամանքների առնչութեամբ, որոնք վերաբերում են Պայմանագրի բովանդակութեանը եւ շոշափում Ռուսաստանի Դաշնութեան անվտանգութիւնը, ինչպէս նաեւ պահանջում անհետաձգելի միջոցառումների ընդունում»: Պայմանագրի գործողութեան մորատորիումի ժամկէտը սկսւում է 2007 թուականի դեկտեմբերի 12-ից:
  -   Միջազգային