ԿԺԴՀ-Ն ԵՎ ԿՀ-Ն ՊԱՅՄԱՆԱՒՈՐՈՒԵԼ ԵՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՑ ՍԿՍԵԼ<br /> ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՒՈՐ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ<br />


ԿԺԴՀ-Ն ԵՎ ԿՀ-Ն ՊԱՅՄԱՆԱՒՈՐՈՒԵԼ ԵՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՑ ՍԿՍԵԼ
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՒՈՐ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

  • 16-11-2007 18:21:00   |   |  Միջազգային
ՍԵՈՒԼ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հիւսիսային եւ Հարաւային Կորեաների կառավարութեան ղեկավարները պայմանաւորուել են դեկտեմբերի 11-ից սկսել երկաթուղային կանոնաւոր հաղորդակցութիւն երկու երկրների միջեւ: Սակայն առայժմ կիրականացուեն միայն բեռնափոխադրումներ 25 կմ տեղամասում, որը տանում է դէպի ԿԺԴՀ Կեսոն սահմանային քաղաքի համատեղ արդիւնաբերական համալիր: Այս որոշումը ամրագրուել է համատեղ յայտարարութեամբ, որն ընդունուել է Սեուլում երկու երկրների կառավարութեան ղեկավարների եռօրյա բանակցութիւններից յետոյ: Անգամ սահմանափակ կանոնաւոր տրանսպորտային հաղորդակցութեան վերականգնումը կարեւոր քայլ է համարւում Կորեական թերակղզում հաշտութեան համար, որը 1951-53 թթ. արիւնոտ պատերազմի հետեւանքով տրոհված է կապիտալիստական Հարաւի եւ կոմունիստական Հիւսիսի: Ներկայիս հանդիպումը կայացել է երկրորդ միջկորէական գագաթնաժողովի որոշումների կոնկրէտացման համար, որը հոկտեմբերին Փհենյանում տեղի էր ունեցել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Իրի եւ Կորեայի Հանրապետութեան նախագահ Նո Մու Հենի մասնակցութեամբ: Հիւսիսի եւ Հարաւի կառավարութեան ղեկավարների բանակցութիւններ առաջին անգամ էին կազմակերպւում 1992 թուականից ի վեր:
  -   Միջազգային