ԲԵՆԱԶԻՐ ԲՀՈՒՏՈՆ ԱԶԱՏՈՒԵԼ Է ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻՑ<br />


ԲԵՆԱԶԻՐ ԲՀՈՒՏՈՆ ԱԶԱՏՈՒԵԼ Է ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻՑ

  • 16-11-2007 17:25:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի ժողովրդական կուսակցութեան առաջնորդ Բենազիր Բհուտոն ազատ է արձակուել տնային կալանքից, յայտնել են ոստիկանութեան ներկայացուցիչները: «Կառավարութիւնը յետ է վերցրել Բհուտոյի կալանքի օրդերը: Այս պահից նա ազատ է եւ կարող է գնալ ուր կամենայ»,- յայտարարել է Լահոր քաղաքի ոստիկանապետը: Ընդդիմութեան առաջնորդ, Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոն տնային կալանքի տակ էր գտնւում նոյեմբերի 9-ից:
  -   Միջազգային