ՖԻԼԻՊԻՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՈՒԱԾ ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ԶՈՀԵՐԻ<br /> ԹԻՒԸ ՀԱՍԵԼ Է ԵՐԵՔԻ<br />


ՖԻԼԻՊԻՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՈՒԱԾ ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ԶՈՀԵՐԻ
ԹԻՒԸ ՀԱՍԵԼ Է ԵՐԵՔԻ

  • 14-11-2007 19:38:00   |   |  Միջազգային
ՄԱՆԻԼԱ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 13-ին Ֆիլիպինների Կոնգրեսի (խորհրդարանի) շէնքում տեղի ունեցած պայթիւնի զոհերի թիւը հասել է երեք մարդու: Գիշերը վախճանուել է Արեւելյան Նեգրո նահանգից պատգամաւորի 29-ամեայ օգնականը, որը նույնպես ծանր վիրաւորուել էր: Սպանուածների թւում են հարավֆիլիպինյան Բասիլան նահանգից ներկայացուցիչների պալատի պատգամաւոր Վահաբ Աքբարը եւ խորհրդարանական միկրոաւտոբուսի վարորդ Մարիկալ Տալբոն: Ճշտուած տուեալներով, վիրաւորների թիւը հասել է 11 մարդու: Պայթուցիկ սարքը գործողութեան է դրուել հեռակառավարման վահանակի օգնութեամբ: Միջադէպը տեղի է ունեցել երեկոյեան` պատգամաւորների` խորհրդարանի շէնքից հեռանալու պահին:
  -   Միջազգային