ՄՈՍԿՈՒԱ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպայում ԱՄՆ-ի ՀՀՊ
տարրերի տեղակայման Ռուսաստանի կողմից պատասխանի տարբերակներից
մէկը կարող է լինել ռուսական օպերատիւ-մարտավարական «Իսկանդեր»
հրթիռային համալիրների մատակարարումը Բելոռուսիային: Այս կարծիքը
յայտնել է ՌԴ ԶՈՒ հրթիռային զօրքերի եւ հրետանու պետ,
գեներալ-գնդապետ Վլադիմիր Զարիցկին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Ինչո՞ւ ոչ: Համապատասխան պայմանների եւ Բելոռուսիայի
համապատասխան դիրքորոշման դէպքում դա հնարաւոր է»,- ճշտել է
Զարիցկին` մեկնաբանելով մինչեւ 2020 թուվականը Բելոռուսիայի ԶՈՒ
հրթիռային բրիգադը «Իսկանդեր Է» ռուսական համալիրով վերազինելու
ծրագրերի մասին իր բելոռուս գործընկերոջ` Միխայիլ Պուզիկովի
յայտարարութիւնը:
«Ցանկացած գործողութիւն պարտադիր հանդիպում է
հակագործողության, նույնպես Չեխիայում եւ Լեհաստանում ԱՄՆ-ի ՀՀՊ
տարրերի դէպքում»,- աւելացրել է գեներալը: